Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:
Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։