տուն Լուրեր Իսպանիայի Կարկախենտ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կարկախենտ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

123
0

13081935_10204736768299063_169633607_n

Կարկախենտը Իսպանիայի 15-րդ քաղաքն է, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 27-ին, քաղխորհրդի նիստին, բոլոր 5 կուսակցությունները՝ Կոմպրոմիսը (Compromís), Ժողովրդական կուսակցությունը Partido Popular), Ժենտ դէ Կարկաշենտ, Ռեինիսիեմը և Սոցիալիստական կուսակցությունը միաձայն ճանաչեցին քաղաքի հայ համայնքի ներկայացրած բանաձևը: Նշենք, որ երկու օր առաջ քաղաքապետին զանգահարել էր Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը և փորձել միջամտել ու խանգարել ճանաչման գործընթացին, սակայն «Կարկախենտի որոշումն աներեր էր փոփոխության ոչ ենթակա»,- ինչպես իր խոսքում նշեց քաղաքապետ Ֆրանցեսկ Սալոմը: Նիստին ներկա էին Կարկախենտի, Վալենսիայի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին քաղաքային խորհրդին:

13106811_10204736768619071_864694028_o