Իսպանիայի դատարանը երկրի միապետ Ֆիլիպ VI-ի քրոջը՝ արքայադուստր Քրիստինային պարտավորեցրել է վաճարել Բարսելոնայում գտնվող իր անձնական տունը՝ վճարելու դատական ծախսերը: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:
Նշվում է, որ տունը վաճառվելու է շուկայականից ցածր գնով՝ 7 միլիոն եվրոյով, թեև 2013թ.-ին այն գնահատվում էր 9,8 միլիոն եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տունն ունի 10 լոգարան և վերելակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պալմա դե Մայորկայի դքսուհի Քրիստինան դատարանի առաջ է կանգնելու ենթադրյալ խաբեության գործով: