տուն Լուրեր Իսպանական եւս երկու քաղաք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ, լուսանկարներ)

Իսպանական եւս երկու քաղաք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ, լուսանկարներ)

114
0

Իսպանիայի թագավորության ևս երկու քաղաք լրացրեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը: Ապրիլի 28-ին Էլդա և Ալակուաս քաղաքների խորհրդի նիստերը ճանաչեցին Արարատ Հայկական Միության միջնորդագրի հիման վրա Ձախ Միություն կուսակցության կողմից ներկայացրած բանաձևը, որով այս երկու քաղաքները պաշտոնապես ճանաչում են 20-րդ դարի ոճրագործությունը` որակելով այն որպես ցեղասպանություն: Այսպիսով, Իսպանիայում արդեն 17 քաղաք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը` որպես այդպիսին: Էլդայի քաղխորհուրդը կազմող 6 կուսակցություններից 5-ը կողմ են քվեարկել բանաձևին, մեկը` Սիուդադանոս կուսակցությունը` դեմ: Այստեղ նիստին ներկա է գտնվել Էլդայում Արարատ Միության մասնաճյուղի նախագահ Անահիտ Օհանյանը, ով ողջ իսպանահայության անունից իր շնորհակալական խոսքն է ուղղել քաղխորհրդին, հորդորել ` հարցը տեղափոխել այլ ատյաններ: Ալակուասի դեպքում 6 կուսակցություններից 2-ը` Սիուդադանոսն ու Ժողովրդական կուսակցությունը ձեռնպահ են քվեարկել, իսկ ահա մյուս 4 կուսակցությունները` իշխող Սոցիալիստական կուսակցությունը, Կոմպրոմիսը, Պոդեմոսն ու բանաձևի հեղինակ Ձախ Միությունը, կողմ: Ալակուասի քաղխորհրդի նիստին ներկա էին քաղաքի, Մանիսեսի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները` միության նախագահ Արարատ Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս էլ ողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց խորհրդականներին` ձեռնպահ մնացածներին հայտնելով, որ ցեղասպանությունը չճանաչելը նշանակում է երկրորդ անգամ սպանել և հորդորել այլ ցեղասպանություններ:

Ալակուասի դեպքում, գործընթացին փորձել է միջամտել և խափանել այն Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, ով հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ և հորդորել հետ կանչել բանաձևը: Սակայն Ձախ Միության խոսնակ Կարոլինա Պինոն հաստատակամ է գտնվել որոշման մեջ և ներկայացրել է այն, որն էլ, ինչպես վերը նշվեց, ճանաչվեց խորհրդի կողմից: Քվեարկությունը դիտել 1:12:02 րոպեից։

13081909_10204743497987301_403663233_n 13081992_10204743497787296_404078018_n 13090081_10204743497707294_1891694370_n 13101004_10204743498147305_867901708_n