տուն Քաղաքական Միջազգային Իսպանացին իր քաշով սպանել է ավանակին

Իսպանացին իր քաշով սպանել է ավանակին

93
0

10859600_10152937673578501_1080543409_n

145 կիլոգրամ կշռող իսպանացին Լուսեն քաղաքում անցել է ցանկապատը, մտել մի տարածք, ուր ավանակներ են եղել, որոնք պետք է մասնակցեին տոնական տոնավաճառին։ Տղամարդը փորձել է հեծնել նրանցից մեկին։ Բայց, ցավոք սրտի, դա ճակատագրական է եղել ավանակի համար։ Այս մասին հաղորդում է Metro-ն։

Լուսանկարն արագ տարածվել է  համացանցում։ Ծանրաքաշ իսպանացին ոչ միայն հեծնել է խեղճ կենդանուն, այլև ստիպել է կանգնել հետևի ոտքերի վրա։ Մի քանի օր հետո պատերո անունով ավանակը վատ է զգացել։ Բժիշկները հետազոտությունից հետո պատմել են, որ նրա ներքին օրգանները կարծես պայթած լինեին։ Երկու օր հետո կենդանին սատկել է։

Կենդանիների պաշտպաններն ասել են, որ ամեն ինչ անելու են իսպանացուն գտնելու համար։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։