տուն Լուրեր Իսպանացի ֆուտբոլիստը բողոքում է իր չափազանց բարձր աշխատավարձից

Իսպանացի ֆուտբոլիստը բողոքում է իր չափազանց բարձր աշխատավարձից

117
0

1419496296

Ֆուտբոլիստները, այլ մարդկանց համեմատ, վաստակում են աբսուրդի հասնող մեծ գումարներ  և ապրում իրենց սեփական աշխարհում, ինչն աննորմալ է: Ռիա Նովոստիի փոխանցմամբ, դրա մասին նշել է «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան, Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խուան Մատան:

«Ֆուտբոլը շատ բարձր է վարձատրվում, և կարծես մենք ապրում ենք մեր ինքնուրույն աշխարհում: Այլ մարդկանց համեմատ մենք վաստակում ենք աբսուրդային մեծ գումարներ: Այլ ֆուտբոլիստների համեմատ ես ստանում եմ նորմալ աշխատավարձ, սակայն իսպանացիների և այլ երկրների բնակիչների 99,9%-ի համեմատ ես ստանում եմ չափազանց բարձր աշխատավարձ»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը՝ նկատելով, որ դա արդարացի չէ: