Արհեստական վերջույթներ արտադրող բրիտանական Open Bionics ընկերությունն ամերիկյան հանրահայտ Disney ընկերության հետ համատեղ հաշմանդամություն ունեցող երեխաների համար հայտնի մուլտֆիլմների և ֆիլմերի կերպարների ոճավորումով արհեստական վերջույթների շարք է ստեղծելու:
Open Bionics-ի ինժեներները որոշել են պրոթեզները ստեղծել մուլտֆիլմների հայտնի հերոսների ձեռքերի նմանությամբ: Disney ընկերությունը լրիվ անվճար աջակցել է գաղափարին: Առաջին պրոթեզները «Երկաթե մարդը», «Սառը սիրտը», «Աստղային պատերազմներ» ֆիլմերի և մուլտֆիլմների հերոսների ձեռքերի նմանությամբ են ստեղծվել: