տուն Քաղաքական Միջազգային Իսլանդիայում հեթանոսությունը սկսում է նոր թափով զարգանալ

Իսլանդիայում հեթանոսությունը սկսում է նոր թափով զարգանալ

146
0

150202-iceland-norse-jhc-1008_3be301001500ec64b55b34dd0e75b3ee

Իսլադիայի բնակիչները շուտով կարող են ըստ պատշաճի երկրպագել Տոռին, Օդինին ու Ֆրիգին, այնպես, ինչպես դա արել են իրենց պապերը դարեր առաջ: Շուտով կղզու վրա կկառուցվի առաջին տաճարը, որը նվիրված է լինելու վիկինգների կողմից երկրպագվող աստվածներին:

Թեպետ 1000 տարի առաջ հեթանոսությունն Իսլանդիայոմ զիջել է քրիստոնեությանը, սակայն վերջին շրջանում այն կրկին հետաքրքրել է տեղի բնակչությանը: Իսլանդիայի բնակչությունը կազմում է 330 հազար մարդ, որոնցից հեթանոսության հետևորդներ են արդեն 2400-ը: