Իսլանդիայի պատանիների կեսից ավելի` մոտ 53 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից, երբ չափահաս դառնա: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Ակյուրեյրիի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությանը:
Հարցումն անցկացվել է 10-րդ դասարանի աշակերտների շրջանում: Մասնագետները նշում են, որ 16-ամյա աշակերտների շրջանում պարբերաբար անցկացվող այս հարցման արդյունքները ամենաբարձրն են պատմության ընթացքում:
Իսլանդիայի բնակչությունը ներկայում կազմում է 325 հազար, որոնցից 1/3-ը մինչև 20 տարեկան երիտասարդներ և պատանիներ են: Իսլանդացիներն ավանդաբար մեկնում են Կանադա և ԱՄՆ: