տուն Քաղաքական Միջազգային Իսլամիստներն Իրաքի հյուսիսաում կոալիցիայի ինքնաթիռ են կործանել

Իսլամիստներն Իրաքի հյուսիսաում կոալիցիայի ինքնաթիռ են կործանել

77
0

20147514753216734_20

Իրաքի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինները, հնարավոր է, կործանել կոալիցիոն ուժերի ևս մի ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Դա տեղի է ունեցել Սիրիայում և Իրաքում իսլամիստների դիրքերին նոր հարվածներ հասցնելու ժամանակ։

Ինքնաթիռն ընկել է Իրաքի հյուսիսում գտնվող Դուլուիյա քաղաքի մերձակայքում։ Բաղդադում և Վաշինգտոնում առայժմ չեն մեկնաբանում կատարվածը։ Ինքնաթիռի մոդելը հայտնի չէ, տուժածների թիվը՝ նույնպես։