«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հերթական ոտնձգությունն են կատարել Իրաքի մշակութային օբյեկտների դեմ։ Նրանք ծանր տեխնիկայով ավերել են բիբլիական Քալահ քաղաքը, որը հնագետներին հայտնի է որպես Հին Ասորեստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Առայժմ հայտնի չէ, թե գրոհայիններն ինչ աստիճանի վնաս են հասցրել հին քաղաքի ավերակներին։ Հայտնի է, որ ասորական այդ քաղաքը հիմնվել է մ․թ․ա․ 13-րդ դարում և եղել է Ասորեստանի մայրաքաղաքը Աշուր-Նադին-Ապալի կառավարման տարիներին (884-859թթ․)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իսլամական պետության» կողմնակիցներն ավերել էին ասորական հնագույն ցուցանմուշներով թանգարանը, ինչպես նաև այրել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը։