Սիրիական Քոբանի քաղաքի շրջաններից մեկում իսլամիստները բարձրացրել են «Իսլամական պետություն» խմբավորման դրոշը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիմնականում քրդերով բնակեցված քաղաքի արևելյան շրջանի չորս հարկանի շենքերից մեկի վրա տեղադրվել է իսլամիստների սև դրոշը։ Նշվում է, որ դրոշը նկատել է Թուրքիայի տարածքից իրավիճակին հետևով զինվորականներից մեկը։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ իսլամիստները գրոհ են կազմակերպել՝ հիմնականում քրդաբնակ Քոբանիի ուղղությամբ։ Տասնյակ-հազարավոր քուրդ բնակիչներ ստիպված են եղել հատել թուրք-սիրիական սահմանը՝ փորձելով փրկվել հետապնդումներից։