Այսօր հայտնի է դարձել, որ Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի շրջանում գործող գրոհայինները գրավել են հերթական ռազմաբազան: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը, որը գտնվում է Լոնդոնում։ Հաղորդում է France Presse գործակալությունը;
«Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը «Ջունդ Ալ-Աքսայի» հետ միասին վերահսկողության տակ էին վերցրել Վադի Ալ-Դեյֆը: Ռազմաբազան գրավվել է նախօրեին սկսված հարձակումից հետո», — ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: