«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում սպանել են 8 ամիս առաջ առևանգված հոգևորական Փոլ Յակուբին: Այս մասին հաղորդում է «Ալ-Ուասաթ» պարբերականը: Սպանությունը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքի Նայնավա շրջանում, որը երկար ժամանակ է, ինչ վերահսկվում է գրոհայինների կողմից: Հարազատներն ու իշխանությունները երկար ժամանակ է, ինչ տեղեկություն չունեին Յակուբի գտնվելու վայրի վերաբերյալ:
Բացի այդ, հաղորդվում է ևս մեկ դաժան սպանության մասին: The Daily Mail-ի տեղեկություններով` իսլամիստները սիրիական Ռակկա նահանգի Թալ Աբյադ քաղաքի բարձրահարկերից մեկի տանիքից ցած են նետել մի տղամարդու: Նրան մեղադրանք էր առաջադրվել նույնասեռական լինելու համար: 50-ամյա սիրիացին այդ բարձրությունից ընկնելով կենդանի է մնացել, սակայն ներքևում ամբոխը նրան քարերով սպանել է:
Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաճախակի են դարձել նույնասեռականների գլխատման կամ գնդակահարության դեպքերը: