«Իսլամական պետությունը» և ահաբեկչական ծայրահեղական այլ ակզմակերպություններ իրական վտանգ են դարձել Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։
Դավութօղլուն ցավով է նշել, որ Թուրքիան գտնվում է այդ զարգացումների կիզակետում։ Ըստ Դավութօղլուի՝ «Արաբական գարունը» նպաստեց ոչ թե արաբական այդ երկրներում ժողովրդավարական վարչակազմերի հաստատմանը, այլ ահաբեկչական նոր խմբավորումների առաջացմանը։