տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունն ահաբեկչություններ է ծրագրում Փարիզի ու ամերիկյան քաղաքների մետրոներում

Իսլամական պետությունն ահաբեկչություններ է ծրագրում Փարիզի ու ամերիկյան քաղաքների մետրոներում

87
0

isis-terrorism-iraq-syria-1

Իրաքյան հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ահաբեկչություններ են ծրագրում Փարիզի և ԱՄՆ-ի քաղաքների մետրոպոլիտեններում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին:

Վարչապետը նշել է, որ այդ տեղեկությունները ստացվել են ձերբակալված գրոհայինների հարցաքննությունների արդյունքում: «Նրան ահաբեկչություններ են ծրագրում Փարիզում և ԱՄՆ-ում: Ես կարծում եմ, որ իմ կողմից ստացված տվյալները լիովին արժանահավատ են», — տեղեկացրել է ալ Աբադին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: