«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջնագիր է ներկայացրել Գազայի հատվածում իշխող Համաս խմբավորմանը` պահանջելով դադարեցնել խմբավորման կողմնակիցների հետապնդումները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Իսլամական պետության» հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ գործողութոյւններ կիրականացվեն Համասի դեմ, եթե այդ պահանջը չկատարվի: Նույն հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետությունը» ստանձնում է մի քանի օր առաջ Իսրայելի տարածքի հրթիռակոծումը Գազայի հատվածից, ինչին հետևել էր Իսրայելի պատասխան հարվածը: