տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը ճապոնացի պատանդների դիմաց 200 միլիոն դոլար է պահանջել

Իսլամական պետությունը ճապոնացի պատանդների դիմաց 200 միլիոն դոլար է պահանջել

100
0

f-asiais-a-20140910-870x652

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ կսպանեն Ճապոնիայի 2 քաղաքացուն, եթե 3 օրվա ընթացքում պաշտոնական Տոկիոն իրենց 200 միլիոն դոլար չվճարի:

Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է իսլամիստների կողմից համացանցում հրապարակված նոր տեսանյութում:

Ըստ առկա տեղեկությունների՝ տեսանյութում պատկերված են Ճապոնիայի քաղաքացիներ Գոտո Ձյոգո և Հարունա Յուկավան:

Պաշտոնական Տոկիոն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել ահաբեկիչների այս պահանջը: Նշենք, որ սա Ճապոնիայի քաղաքացիների մասնակցությամբ նման առաջին դեպքն է «Իսլամական պետությունում»: