տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը պատրաստվում է մարդիկ առևանգել հարևան երկրներից

Իսլամական պետությունը պատրաստվում է մարդիկ առևանգել հարևան երկրներից

79
0

w1-s3-iraqwrap-a-20140619-870x596

«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնացել է, թե սկսելու է մարդկանց առևանգումներ իրականացնել Լիբանանում և Հորդանանում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ գրոհայինները առևանգելու են թե՛ տեղացի բնակիչներին, թե՛ արևմտյան երկրներից ժամանածներին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ երկրներում կան առևանգված մարդիկ, քանի որ վերջիններիս հարզատները խուսափում են այդ մասին հայտնել ոստիկանությանը՝ ավելի մեծ խնդիրներից խուսափելու համար։

Այլ աղբյուրներ հայտնում են, որ սիրիական Ռակայում, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ, գործում են առևանգված մարդկանց տեղափոխման խմբեր։