տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը պատրաստվում է գրավել ամբողջ Եվրոպան

Իսլամական պետությունը պատրաստվում է գրավել ամբողջ Եվրոպան

149
0

Mideast Iraq

Իսլամական պետությունը նախատեսում է գրավել է Եվրոպան` սկսած Բելգիայից: Նման նամակ է ստացել ֆլամանդական Het Laatste Nieuws թերթը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Նամակը գրված է ֆրանսերենով, ինչն, ըստ մասնագետների, «Իսլամական պետության տրամաբանության մեջ է»: Նշվում է, որ ԻՊ-ն Բելգիան համարում է թիրախ, այդ պատճառով այդ երկրի տարածքում հնարավոր է ահաբեկչություն մեքենայի պայթեցման միջոցով:

«Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, կկրկնվի Բելգիայում: ԻՊ-ն կսկսի գրավել Եվրոպան՝ սկսած Բելգիայից, քանի որ դուք գործընթաց եք վարում  Sharia4Belgium իսլամիստական կազմակերպության դեմ և բանտերում եք պահում մեր մի քանի եղբայրների», — ասվում է նամակում:

Նամակը գրվել է Բելգիայի թագավորին, վարչապետին և Բելգիայի ժողովրդին: