տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը պատասխանատվություն է ստանձնել Եգիպտոսում 27 հոգու սպանության համար

Իսլամական պետությունը պատասխանատվություն է ստանձնել Եգիպտոսում 27 հոգու սպանության համար

82
0

A-child-injured-in-the-su-003

«Անսար բեյթ Ալ-Մակդիս» ջիհադական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Սինայի թերակղզում տեղի ունեցած հարձակումների համար, որի զոհ է արդեն դարձել 27 մարդ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Նախորդ տարի «Անսար բեյթ Ալ-Մակդիսը» հայտարարել է, որ ենթարկվում է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Հինգշաբթի օրը գրոհայինները ականանետներից ռմբակոծել են Սինայում անվտանգության ուժերի վարչությունը, ինչպես նաև իրականացրել են երկու այլ ահաբեկչություն։