տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությունը ոչնչացրել է Իրաքի երկրորդ քաղաքի կենտրոնական գրադարանը

Իսլամական պետությունը ոչնչացրել է Իրաքի երկրորդ քաղաքի կենտրոնական գրադարանը

110
0

687097

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այս մասին հաղորդում է «Էլաֆ» կայքը։ Մոսուլը տևական ժամանակ է, ինչ գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ։

Իրաքի երկրորդ քաղաքի կենտրոնական գրադարանի պայթեցումից հետո այրվել է ամբողջ շենքը։ Մինչ այդ, գրոհայինները գրադարանի բակում այրել են Իրաքի մշակութային ժառանգությունը համարվող բացառիկ գրքեր։

«Իսլամական պետությունը» նպատակաուղղված ոչնչացնում է իր վերահսկողության տակ գտնվող բոլոր գրադարանները։ Այս ընթացքում արդեն այրվել են հարյուր հազարավոր գրքեր։