«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել 11 հրամանատարների, որոնց մեղադրել են դավաճանության մեջ։ Այս մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը։ Նշվում է, որ ԻՊ-ի 150 զինյալներ, այդ թվում՝ 11 հրամանատարներ, լքել են Տիկրիտ քաղաքը կառավարական ուժերի հարձակման ժամանակ։ Ներկայում ԻՊ-ն մարտեր է մղում այդ քաղաքի համար։ Հիշեցնենք, որ այս պահին գրոհայինների ձեռքում է գտնվում Իրաքի երկրորդ ամենախոշոր քաղաքը՝ Մոսուլը, որը շրջապատված է քուրդ զինյալներով։