«Իսլամական պետության» գրոհայինները նոր ահաբեկչություններ են խոստացել արևմտյան երկրներին։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԻՊ մամուլի քարտուղար Մուհամադ Ալ-Ադնանին, ով հրապարակել է իր ուղերձի ձայնագրությունը։
Նրա խոսքերով՝ «Իսլամական պետության» հետևորդները, եթե հնարավորություն ունեն գեթ մեկ կաթիլ արյուն թափելու, ապա դա պետք է անեն։ Նա նշել է ոչ միայն Փարզիում կատարված ահաբեկչությունը, այլ նաեւ Ավստրալիայում, Կանադայում, Բելգիայում կատարված ահաբեկչությունները։