«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը գրավել է քրդական 16 գյուղեր, որոնք գտնվում են Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնին։
«Խմբավորումը մեծ թվով զինվորներ ունի», — ասել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդ Ալ-Ռահմանը։ Նշվում է, որ գրոհը կազմակերպվել է ծանր զինտեխնիկայի, այդ թվում՝ հրասայլերի միջոցով։ Հարձակումը սկսվել է սահմանային Այն Ալ-Արաբ քաղաքի մերձակայքում։