տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետությանը կհաղթենք 3-5 տարում․ Պենտագոն

Իսլամական պետությանը կհաղթենք 3-5 տարում․ Պենտագոն

99
0

140327-D-NI589-064

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոալիցիայի հետ համատեղ «Իսլամական պետությանը» կհաղթի հինգ տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ դա կտևի։ Ասենք՝ 3-5 տարի», — ասել է նա։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ն հենց սկզբից էր ասում, որ ահաբեկիչների հետ պայքարը ծանր և երկարատև է լինելու։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարն ասել էր, որ ամերիկացիները կարող են ցամաքային զորքեր ուղարկել Իրաք, սակայն ժամկետներ չէր նշել։