տուն Լուրեր «Իսլամական պետության» սաուդյան թեւը մտադիր է մաքրել Արաբական թերակղզին շիաներից

«Իսլամական պետության» սաուդյան թեւը մտադիր է մաքրել Արաբական թերակղզին շիաներից

118
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_Iraq«Իսլամական պետություն» խմբավորման սաուդյան թեւը կոչ է արել իր կողմնակիցներին ոնչնացնել բոլոր շիաներին Արաբական թերակղզում, հաղորդում է Reuters-ը:

Տարածված տեսաուղերձում արմատական իսլամիստը հայտարարել է, որ շիաները «անհավատ եւ ուրացող մարդիկ են, նրանց արյունը կարելի է հեղել, իսկ փողերը՝ խլել»:

«Ի՞նչ կլինի, եթե նրանք շարունակեն իրենց անհավատությամբ ապրել Մուհամեդի թերակղզում»,-հարց է տվել ահաբեկիչների առաջնորդը, հաղորդում է Gazeta-ն:

Բաց աղբյուրների տվյալներով, Արաբական թերակղզու 77 մլն բնակչության առնվազն 10 մլն-ը շիաներ են, որոնց մեծամասնությունը բնակվում է Եմենում: