տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետության գաղափարախոսությունը խարսխված է կեղծիքի վրա. Պուտին

Իսլամական պետության գաղափարախոսությունը խարսխված է կեղծիքի վրա. Պուտին

83
0

55

Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարը շատ կարևոր է, մանավանդ այն պայմաններում, երբ «Իսլամական պետություն» խմբավորումը, որն աղճատում է իսլամը, փորձում է հետևորդներ գտնել Ռուսաստանում: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում և Եվրոպայում ամենամեծ մզկիթի բացման ժամանակ:

«Այս ուղղությամբ աշխատանքը այսօր շատ կարևոր է, երբ փորձեր են արվում ցինիկաբար շահագործել կրոնական զգացմունքները քաղաքական նպատակներով», — ասել է  Ռուսաստանի առաջնորդը և որպես օրինակ բերել  Մերձավոր Արևելքը , ուր ԻՊ ահաբեկիչները կեղծիքի ու իսլամի օգտագործմամբ սպանում են մարդկանց, տարածում ատելություն, ոչնչացնում  պատմական հուշարձանները:

«Նրանց գաղափարախոսությունը խարսխված է ստի, իսլամի իսկական աղճատման վրա: Նրանք փորձում են իրենց կողմնակիցներ գտնել մեր երկրում», — ասել է Պուտինը: