տուն Լուրեր Իսլամական պետության եկամուտները նվազում են

Իսլամական պետության եկամուտները նվազում են

99
0

ISIS Al-Qaeda Militants Fighting Syrian Civil War

Նավթի արդյունահանման ծավալների նվազման և տարածքների կորստի պատճառով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամոտները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով,  հայտնում է reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան IHS հետազոտական կենտրոնին:
Կենտրոնի փոխանցմամբ, ահաբեկիչների կողմից արդյունահանվող նավթի ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 33 հազար բարելից իջել է մինչև 21 հազար բարել: Ինչպես նշված է IHS հետազոտական կենտրոնի զեկույցում , դա կապված է նավթահորերի ուղղությամբ հասցված ավիահարվածների և ենթակառուցվածքների ոչնչացման հետ:
Հաղորդվում է նաև, որ սկսած 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 22%-ը, ինչ նշանակում է , որ հարկվող բնակչությունը 9 միլիոնից դարձել է 6 միլիոն, որը էականորեն ազդում է ահաբեկիչների եկամուտների վրա: