տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետության դեմ պայքարը կտևի 10 տարի. Ամերիկացի զինվորական

Իսլամական պետության դեմ պայքարը կտևի 10 տարի. Ամերիկացի զինվորական

88
0

isis_cia_convoy

«Իսլամական պետության» ոչնչացման համար միջազգային կոալիցիային անհրաժեշտ է մոտ 10 տարի: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Ռեյ Օդիերնոն՝ CBS-ին տված հարցազրույցում:

«Դա երեք, հինգ, յոթ կամ տասը տարվա խնդիր է, այն չի կարելի լուծել մեկ գիշերվա ընթացքում: ԱՄՆ-ն միայնակ չի կարող պայքարել Իսլամական պետության դեմ: Մենք միայն կարող ենք օգնություն ցուցաբերել», — ասել է նա` հավելելով, որ գրոհայինների դեմ պայքարն առաջին հերթին պետք է ակտիվացնեն արաբական երկրները, հատկապես` Իրաքը:

Երեկ նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարին օրական հատկացնում է մոտ 9 մլն դոլար: Արդեն ծախսվել է 2,7 մլրդ դոլար: