ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այն հանգամանքը, որ իսլամիստների դեմ պայքարի համար կոալիցիայում ներգրավված են բազմաթիվ զանազան ուժեր, խոսում է այդ կոալիցիայի ուժի մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս մասին Քերին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարձր մակարդակով 60-րդ նստաշրջանի ժամանակ։ Նա զգուշացրել է, որ իսլամական պետության ջախջախման համար տարիներ են պետք, սակայն այս արշավն արդեն իր արդյունքներն է տալիս։ Նրա խոսքերով՝ «Իսլամական պետությունը» լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային կոալիցիայի յուրաքանչյուր անդամի շահերին։
Բրյուսելում կայացած հանդիպմանը ներկա են նաև Իրաքի վարչապետը, եվրոպական և արաբական երկրների արտգործնախարարներ։