տուն Քաղաքական Միջազգային Իսլամական պետության դեմ օդային հարվածներն անօրինական են․ Պուտին

Իսլամական պետության դեմ օդային հարվածներն անօրինական են․ Պուտին

97
0

476616659-russian-president-vladimir-putin-looks-on-during-a.jpg.CROP.promo-mediumlarge

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել եգիպտական «Ալ-Ահրամ» օրաթերթին։ Այս հացազրույցը նախորդել է այսօր մեկնարկելիք այցին Կահիրե։

Պուտինն ասել է, որ գրոհայինների դեմ կոալիցիայի գործողություններն Իրաքում և Սիրիայում չեն համապատասխանում իրական վտանգի ծավալներին։ Ըստ նրա՝ օդային հարվածներով հնարավոր չի լինի պայքարել «Իսլամական պետության» դեմ։

Պուտինը նաև նշել է, որ կոալիցիայի գործողություններն իսլամիստների դեմ անօրինական են առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության։ Ըստ Պուտինի՝ դաշնակիցները հաշվի չեն առնում մասնավորապես այն պետությունների շահերը, որոնց տարածքում տեղի են ունենում ռմբակոծությունները՝ բերելով Սիրիայի օրինակը, որի իշխանությունները նման հարվածների թույտվութոյւն չեն տվել։