Այսօր իրաքյան Քուրդիստանի անվտագության խորհուրդը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Սեյիֆի ոչնչացման մասին:
Ահաբեկիչը ոչնչացվել է Իրաքի հյուսիսում, Մոսուլ քաղաքի մոտակայքում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աբու Սայիֆը ոչնչացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների և քրդական ուժերի համատեղ կազմակերպված գործողությունների ընթացքում: Առկա տեղեկությունների համաձայն, Աբու Սեյիֆն Իրաքի հյուսիսում գործող խմբի խորհրդի անդամ էր, հաղորդում է ТАСС-ը: