Եթե Թուրքիան անդամակցեր Եվրամիությանը, ապա Եվրոպայում միջկրոնական ատելություն չէր լինի: Թուրքական Hürriyet պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նա ընդգծել է, որ Եվրոպայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու իսլամաֆոբիայի խորացումը որևէ լավ բանի չեն բերի:
Թուրք վարչապետը ափսոսանք է հայտնել, որ վերջին շրջանում եվրոպական քաղաքական շրջանակները փորձում են օգուտ քաղել տեղի ունեցած բռնարարքներից և դրանց արդյունքում գլուխ բարձրացրած իսլամաֆոբիայից:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն երեկ օտարերկացի մի քանի տասնյակ այլ պաշտոնյաների հետ միացել է Ֆրանսուա Օլանդին ու մասնակցել Փարիզում կայացած համերաշխության երթին՝ հարգելով Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: