Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Razm.info մասնագիտացված կայքէջի համակարգող Կարեն Վրթանեսյանը խոսեց անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ու դրա հարուցած տարակարծությունների մասին:
Վրթանեսյանը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որոնք վերաբերում են «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չօգտագործելուն. «Իսկանդերները» չօգտագործելը հիմնավորվում են տարբեր կերպ՝ ասում են, թե ռուսներն են կառավարում, ինչ-որ կոդեր կան, բայց չկա այդպիսի բան, դա հնարած բաներ են, կամ միջուկային զենքի մասին պատկերացումներ, «Իսկանդերներն» այդպես չեն աշխատում»:
Նա նաև նշեց, որ «Իսկանդերներ» Հայաստանում եղել են մինչև ապրիլը, և իր կարծիքով՝ Ադրբեջանն այդ մասին տեղյակ է եղել: Araratnews.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ եթե քառօրյայի ժամանակ Ադրբեջանն իմացել է «Իսկանդերների» մասին, վստահ է եղել, որ դրանք չեն օգտագործվի, բանախոսը պատասխանեց. «Չգիտեմ` նրանց մոտ ինչ համոզմունք կար, բայց դատելով այն նյարդային ռեակցիայից, որն Ադրբեջանում կա զորահանդեսից հետո, նրանց բավական ագրեսիվ հայտարարություններից, նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում մի վերնագիր եղավ՝ «Ադրբեջանում խուճապ չկա», իմ կարծիքով՝ այդ վերնագիրը լրիվ հակառակ բանի մասին է խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում: