Այսօր «Նաիրիտի» նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով «Նաիրիտի» վերագործարկումը:
Նաիրիտցիներից մեկը նշեց, որ իրենք նաև պահանջում են իրենց գումարների տոկոսները, որը մինչև հիմա չեն վճարել.«Պահանջում ենք վերագործարկում, մեկ էլ տոկոսները, մենք ուրիշ բան չունենք: Մի ձեռքում եռագույն, մյուս ձեռքում պաստառ, ես դուրս եմ եկել դեպի հրապարակ: Ես պետք է բողոքեմ, անընդհատ կկրկնեմ՝ Նաիրիտը վերագործարկեք, մեզ աշխատանք տվեք»:
Ակտիվիստի խոսքով՝ իրենք հիմա աշխատանք չունեն ու իրենց վիճակն անհույս է.«Մեր գործարանի այրերը, ղեկավարները, եսիմինչերը գործարանն ուզում են մասնատեն, վաճառեն ու ժողովրդին ոչ մի բան էլ չհասցնեն, «Նաիրիտի» քանդեն, որ իրենց թալանը չերևա: Այս պահին ես ոչ մի բանով չեմ զբաղվում, շատ վատ վիճակ է, միայն թոշակի հույսին եմ, ուրիշ ոչ մի բան, ուր էլ գնում եմ այս տարիքին՝ 63 տարեկան եմ, ոչ մի աշխատանք չկա»:
Նաիրիտի նախկին աշխատակիցը նաև նշեց, որ իրենց հիմնական նպատակը՝ «Նաիրիտի» վերաբացումն է.«Ակցիայի նպատակն է, որ «Նաիրիտը» վերագործարկեն ու տան մեր գումարների տոկոսները, որ հինգ տարի մեզ սենց անհույս թողել են, երբ տոկոսն ավելի շատ էր, քան իրենց տված այդ ողորմությունը: Էս որ ասում են՝ էշի երկիր, իսկականից էշի երկիր ա, ոչ թե քաղաքակիրթ երկիր»: