«ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի ինքնիշխանության և անկախության զիջումն է,որն իրականացվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար»,- araratnews.am-ի հետ զրույցում` ասում է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ու նշում` պետք չէ այս գաղութացումն արդարացնել Հայաստանի և ԼՂՀ-ի պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերով. դա այդպես չէ:
Ըստ Լևոն Բարսեղյանի`իշխանությունն այս գործընթացն ամեն կերպ արդարացնում է անվտանգության հետ կապված խնդիրներով.
«Այս տրամաբանությամբ Սերժ Սարգսյանին կարող են ստիպել անել այն ամենն, ինչ կկամենան, և անունը կդնեն` Հայաստանի անվտանգություն, իսկ ժողովուրդն էլ կասի` հա, հանուն անվտանգության ամեն ինչ կարելի է »,- ասում է Լևոն Բարսեղյանն ու նկատում, որ այդպես չէ։ Հանուն անվտանգության ամեն ինչ չէ, որ կարելի է:
«Ինքնիշխնությունն ու անկախությունն ավելի բարձր արժեքներ են, քան անվտանգությունը. իսկական անվտանգությունը հնարավոր է երաշխավորել միայն ինքնիշխանությամբ»,- ասում է Լևոն Բարսեղյանն ու ընդգծում` հենց սրանով է հիմնավորվում այն, որ սա Սերժ Սարգսյանի համար իշխանությունը պահելու մեծ օպերացիա է, որն ամբողջությամբ հակասահմանադրական է, դավաճանություն` առանց Հայաստանի կամքն իմանալու, հաշվի առնելու՝ երկիրդ մտցնես ինչ-որ միության մեջ:
«Չեմ կարծում` հոկտեմբերի 10-ին ստորագրվի։ Կձգձգվի։ Նազարբաևի, Ալևի ճնշումն Արցախի մասով շատ լուրջ է» ,- ասում է Լևոն Բարսեղյանն ու պարզաբանում` այս ամբողջ ընթացքում ոչ ոք չբողոքեց գործընթացի ձգձգվելուց, մինչդեռ Սերժ Սարգսյանն անընդհատ հայտարարում է` ժողովուրդը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն: