տուն Լուրեր Իսկ եթե ուսանողները սովորեն ու ասենˋ գնանք Ռուսաստանում աշխատելու. Պատգամավոր

Իսկ եթե ուսանողները սովորեն ու ասենˋ գնանք Ռուսաստանում աշխատելու. Պատգամավոր

130
0

732635

Ցանկացած համալսարան, որ բացվում է, ուրախալի է նրանով, որ գիտության նոր մոտեցումների հնարավորություն է  բացվում: Աս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանըˋ անդրադառնալով  Լոմոնոսվի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացմանը Հայաստանում:

Այն հարցին, թե՝ չկա՞ ադյոք քաղաքական ենթատեքստ այդ համալսարանի բացման ներքոˋ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Ցանկացած երկիր, երբ որ բացում է իր համալսարանները ինչքանո՞վ ունի իր քաղաքական գաղափարը: Ամերիկյան համալսարանը ի՞նչ քաղաքական ասպեկտ ունի, Ֆրանսիական համալսարանը ի՞նչ քաղաքական ասպեկտ ունի, Եվրոպական համալսարանը, Սլավոնական համալսարանը, վաղը միգուցե կբացվի արաբական աշխարհի մի ներկայացուցչության համալսարան: Այստեղ հարց է, թե ինչպե՞ս ենք մենք օգտագործելու այդ մասնաճյուղի հնարավորությունները: Բայց եթե դասավանդելու են հայ դասախոսներ, քանի որ հիմա բոլոր այդ մյուս համալսարաններում հայ դասախոսներ են դասավանդում, ապա դրա մեջ մենք ի՞նչ քաղաքական ենթատեքստ ենք տեսնում»:

Պատգամավորը միայն մեկ բացասական էլեմենտ է տեսնում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացման դեպքում:

«Բացասական էլեմենտներից մեկը ինձ համար այն կարող է լինել, որ այնտեղ ուսանողները որ սովորեն, արդյոք կկարողանա՞ն հարմավել Հայաստանում և արդյոք իրենց գիտելիքները այստեղ կօգտագործեն, թե՞ ուրախությամբ կգնան սովորելու այնտեղ և կասեն՝ ստացանք ռուսական դիպլոմ, եկեք փախնենք Հայաստանից, գնանք Ռուսաստանում աշխատելու: Այս ասպեկտը ինձ համար ավելի քաղաքական խնդիր է, քան այն, որ համալսարանը բացվելու է: Հարց է , թե դա ինչպե՞ս պետք է ի շահ Հայաստանի օգտագործենք»,-ասում է Պողոսյանը: