Երկու թվերի գումարը 40-ով մեծ է առաջին թվից: Կարո՞ղ ես կռահել, թե որն է երկրորդ թիվը:
Սա ՀՀ միջնակարգ դպրոցում 3-րդ դասարանցիների մաթեմատիկայի դասագրքից վերցված մի խնդիր է, որը առաջարկվում է աշակերտին՝ բանավոր լուծման համար: Մենք փորձեցինք առաջարկել մեր լսարանին՝ լուծել այս խնդիրը և ստացանք հետևյալ պատկերը:
Նշենք, որ թեև պատասխանողների մեծ մասը ճիշտ է պատասխանում հարցին՝ նշելով «40» պատասխանը, բայց, եթե ուշադրություն դարձնենք, նրանց մեծ մասը խնդիրը լուծում է երկու անհայտով, ընդ որում լուծողների միջև նաեւ անհամաձայնություններ կան, իսկ 3-րդ դասարանի աշակերտին վերը նշված խնդիրն առաջարկվում է որպես տրամաբանական խնդիր (3-րդ դասարանցիների ծրագիրը չի ներառում երկու անհայտով խնդիրների լուծման տարբերակը):