տուն Քաղաքական Իշխանություններն ընկել են ազատամարտիկների հետևից. իրավապաշտպան

Իշխանություններն ընկել են ազատամարտիկների հետևից. իրավապաշտպան

179
0

ce0f65c83190e7629340f43ececf8ff1

Ազատամարտիկների վրա հարձակումները բռնությունների հերթական դրսևորումներն են իրականացված մեր իշխանությունների կողմից: Վերջին օրերին ազատամարտիկների վրա իրականացված հարձակումների մասին խոսելիս  Araratnews-ի հետ զրուցելիս այսպես սկսեց իր խոսքը իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այս ամենը սկսվել էր դեռ Նախախորհրդարանի անդամների ճնշումներով: Սկզբում Նախախորհրդարանի անդամների վրա հարձակումներն էին, հիմա էլ արդեն անցել են ազատամարտիկների վրա հարձակումներ գործելուն: Հարձակումներ են լինում այն խմբի անդամների վրա, որոնք հստակ ընդդիմադիր դիրքորոշում ունեն այսօրվա իշխանության, ռեժիմի, քաղաքականության նկատմամբ»:

Այն հարցին, թե կարո՞ղ ենք սրանից եզրակացնել, որ իշխանությունն է դուրս եկել նրանց դեմ, ոչ թե ինչ-որ բանդա՝ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ես ուրիշ կերպ չեմ կարողանում մտածել, որովհետև այլ բացատրություն՝ կապված այս իրար հաջորդող միջադեպերի հետ՝ չունեմ»,- նշեց Սաքունցը՝ համոզված լինելով, որ սա իշխանությունների ձեռքի գործն է:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, սակայն, հայ հասարակությունը չի կարող իրեն պաշտպանված զգալ անգամ այս օրը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի ծեծի միջադեպն այսպես մեկնաբանեց իրավապաշտպանը: «Ոչ միայն ազատամարտիկը, այլև ընդհանուր հայ հասարակությունն իրեն պաշտպանված չի կարող զգալ»: