Ազատության հրապարակում մեկնարկել է ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքը: Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուհրաբյանը.
«Ժողովրդի համբերությունը սպառվել է, Սերժ Սարգսյան, դու և քո համապետական ռեժիմը պետք է հեռանաք: Ժամանակն է իշխանությունը հանձնել օրինական տիրոջը` ժողովրդին:
Երբ ժողովուրդը, ոտքի կանգնելով, տեր է կանգնում իր ճակատագրին, իշխանությանը մնում է երկուկու ճանապարհ` կամ ընկրկել ժողովրդի խաղաղ պահանջին կամ առերեսվել նրա ցասմանը»,- ասաց Լևոն Զոհրաբյանն ու հավելեց` եթե իշխանությունները համառեն ու չհամաձայնեն, ապա մյուս հանրահավաքին իշխանությունների կուղրակենք «իրենց սիրած ջանդամի ծոցը»: