տուն Լուրեր Իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությունը երկրում. Երվանդ Վարոսյան

Իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությունը երկրում. Երվանդ Վարոսյան

109
0

10860259_807155149341856_739380995_o

Ակնհայտ է, որ տեղի է ունենում կազմակերպված գործողություն, որը սկսվեց «Նախախորհրդարանի» անդամների մեքենաների այրումից, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռություն կիրառելուց, այնուհետև երեկ Հրազդանում տեղի ունեցածը:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին տասնօրյակում մի շարք բռնություններ եղան քաղաքական և քաղաքացիական ակտիվություն դրսևորող քաղաքացիների նկատմամբ:

«Կարծում եմ  մեծ թափ է հավաքել և սա շարունակական պրոցես է: Ուղղակի  մի ուժ ուզում է ցույց տալ մնացածին, թե ինչի է ինքը  ընդունակ և սաստել: Տևական ժամանակ  է արդեն, որ քաղաքական կամք, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ կիրառվում է բիրտ ուժ: Մի ժամանակ  դա դրսևորվում էր ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, իսկ հիմա ակնհայտ թևակոխել է կրիմինալ  բիրտ ուժի կիրառման դաշտ: Ակնհայտ է, որ իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությունը երկրում»,-ասում է Վարոսյանը:

Փաստաբանը նշում է, որ բռնության ենթարկված անձիք պետք է փորձեն ներպետական բոլոր հնարավոր ատյաններով  բարձրացնեն իրենց խախտված իրավունքների  հարցը և հաջողության չհանսելու դեպքում դիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան: