Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ
«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» քննարկման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը իր խոսքում նշեց, թե գործող Սահմանադրությունը փաստացի իշխանափոխության հնարավորություն չի տալիս՝ այդպիսով բացառելով Հայաստանի էվոլյուցիոն զարգացումը: Ըստ Շահնազարյանի ` Սահմանադրական փոփոխությունների նախագծի կարևոր դրույթներից մեկն այն է, որ այն փակում է իշխանությունների վերադարձի ճանապարհը:
Միեւնույն ժամանակ, Դ. Շահնազարյանը նկատեց, որ առաջարկվող նախագիծը տարածքային ամբողջականությանը վերաբերող դրույթներում որոշակի խութեր ունի: Նա այդ դրույթներում մեծ վտանգներ է տեսնում:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե այս փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից:
«Այլ բան է, թե որքան են այն քաղաքական ուժերը, որոնք անհրաժեշտ են համարել անցումը խորհրդարանական համակարգին, կամ մնալ կիսանախագահականի: Ձեր կարծիքով ԱԺ-ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր՝ իհարկե՝ ոչ: Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»,-ասաց Մինասյանը: