Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիում առևտրականները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիաներ են անցկացնում: Այս մասին araratnews.am-ը զրուցեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ:
«Մարդիկ դուրս են եկել փողոց, փակել ճանապարհները և շատ լավ են արել, իրենց պահանջն արդարացի է: Իշխանությունները` ներկայիս զավթիչները, օրենք են ընդունում՝ առանց հաշվի առնելու ժողովրդի շահերը: Մարդիկ էլ իրավունք ունեն պահանջելու, որ օրենքն ընդունելուց հաշվի առնվեն իրենց շահերը»,-ասաց Լևոն Բարսեղյանն ու ընդգծեց, որ մարդիկ քաղաքային իշխանությունների հետ խոսելու ցանկություն չունեն, ցանկանում են կառավարության ներկայացուցիչները գան, լսեն իրենց: