տուն Լուրեր Իշխանությունը շահ չունի այս Սահմանադրությունը փոխելու. ՍԴ դատավորի թեկնածու

Իշխանությունը շահ չունի այս Սահմանադրությունը փոխելու. ՍԴ դատավորի թեկնածու

126
0

Ազգային ժողովում  քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Խորհրդարանում  ՍԴ դատավորի թեկնածուն  իր ելույթի ժամանակ ասաց, որ մասնագիտական գործունեության առանցքային հատվածը եղել է փաստաբանական աշխատանքը, որի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել նաև ընտրական խախտումների վերաբերյալ գործերը:

Սահմանադրական դատավորի թեկնածուն  որպես փաստաբան աշխատել է  ՀՀ-ում,  Անգլիայում, գրանցված է նաև Միջազգային քրեական դատարանում՝ որպես փաստաբան։ «Կարծում եմ՝ իմ մասնագիտական գիտելիքները բավարար են ՍԴ դատավորի չափանիշների համար»։

Ելույթի երկրորդ հատվածում Վահե Գրիգորյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ իր տեսլականը։ «Ես կարծում եմ՝ այս Սահմանադրությունը կայուն հարատեւություն է ունենալու: Չգիտեմ՝ քաղաքական ուժերը եւ հանրութունը կնախաձեռնեն սահմանդրական փոփոխություններ, թե ոչ, բայց  եթե նայենք իշխանության  տրամաբանությամբ, իշխանությունը չունի որեւէ խթան, շահ, որ Սահմանադրության փոփոխությանը դիմի: Սահմանադրական դատարանը կմնա հակակշիռ օրենսդիր եւ գործադիր մարմիններին»,- ասաց  ՍԴ դատավորի թեկնածուն:

Սոնա Դավթյան