Ազգային ժողովում այս պահին ընթանում են խորհրդարանական լսումներˋ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Հիմնական զեկուցողներինˋ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանին եւ Հրայր Թովմասյանին հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ասում եքˋ առաջին Սահմանադրոթյունն անձակենտրոն էր, սա մարդակենտրոն է, առաջարկվող նախագծում սահմանափակվում է թվով 18 իրավունք հասարակական կարգի պահանջով, ո՞նց եք դա համարում մարդակենտրոն: ավելի` կար 23 հոդվածը, որը թույլ էր տալիս մարդ սպանել, դուք այդ հոդվածը հանել եք առանց լուր տալու»,-դիմելով Վարդան Պողոսյանին` հետաքրքրվեց Հրանտ Բագրատյանը:
«Սահմանափակումների շրջանակը հստակ սահմանված է նաեւ գործող Սահմանադրությամբ: Շատ քիչ իրավունքեր կան, որոնք սահմանափակման ենթակա չեն, օրինակ արժանապատվության, խոշտանգումների չենթարկվելը եւ այլն…Ուստի ողջամիտ քննադատելու որևէ դաշտ չկա: Ինչ վերաբերում է կյանքի իրավունքին, ապա դա բացարձակ իրավունք չէ: Ես շատ եմ քննադատել մեր հանձնաժողովին ու նաեւ ինձ, որ ընկրկելով դեմագոգիական եւ պոպուլիսական փաստարկների առջեւ սահմանադրական հանձնաժողովը չընդգրկեց համապատասախ հոդվածում այն սահմանափակումները, որոնք կան Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածում: Հանրային իշխանությունը որոշակի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում պետք է հնարավորություն ունենա սպանելու տեռորիստին, որը բազմաթիվ մարդկանց կյանք է խլելու: Պետական իշխանությունը պետք է նման իրավունք ունենար»,- պատասխանեով Հրանտ Բագրատյանի հարցինˋ ասաց Վարդան Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը նշեց հարց դեռեւս փակ չէ, դեռ կքննարկվի. «Կեղծ հումանիզիմի նկատառումներից ելնելովˋ չպետք է պետությանը լեգիտիմ ձևով ուժ կիրառելու հնարավորությունից զրկել»: