Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ միջազգային փառատոնը Ծաղկաձորում հատուկ նշանակություն ունի երկրի մշակութային կյանքի ապակենտրոնացման տեսանկյունից: Լրագրողներին սա ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:
Փոխնախարարի խոսքով՝ մարզերում մշակութային միջոցառումների անցկացումը կդառնա Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման գրավական:
Իշխանությունը, պարոն Հարությունյանի խոսքով, մտադիր է աջակցել մշակույթում նոր ոլորտների զարգացմանն ու բացահայտմանը: