տուն Լուրեր Իշխանությունը ցանկանում է վերարտադրվել.Ա.Մարտիրոսյան

Իշխանությունը ցանկանում է վերարտադրվել.Ա.Մարտիրոսյան

68
0

Armen Martirosyan

Ազատության հրապարակում  սահմանադրական հանրաքվեի  դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի , ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ,  Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս շեշտեց, որ վատ եղանակային պայմանները չի կարող խանգարել իրենց պայքարին: Արմեն Մարտիրոսյանը  անդրադարձավ իշխանության առաջ քաշած այն թեզին, թե ընդդիմադիր ճակատներն առանձին են գործում.«Այն քարոզչությունը, որ տանում է իշխանությունը , թե ընդդիմությունը միասնական չի գործում դա հերյուրանք է: «Ոչ»-ի բոլոր ճակատներն իրար հետ գործում են, մենք անընդհատ մեր գործողությունները համադրում ենք, մենք ընթանում ենք գործողություններ անցկացնելու ճանապարհուվ, մի փոքր դժվար կարող է թվալ, բայց մենք միասին ենք գործելու: Իշխանության այդ թեզը գոյություն չունի, մենք մեկս մյուսի դեմ չենք գործում և միմյանց հաշվին միավոր չենք հավաքում: Մենք ուզենք թե չուզենք միասին են գործելու, որովհետև շատ քիչ ենք մնացել և թույլ չենք տա մեզ առանձին գործել»,-իր ելույթում ասաց  Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Ժառանգություն  կուսակցության փոխնախագահի իշխանությունը փորձել է պառակտել ընդդիմադիր ուժերին և ձևավորել է «այո»-ի շտաբը.«Որևէ նորմալ երկրում երբևէ չեք կարող տեսնել, որ ադմինիստրատիվ ռեսուրսը իշխանությանը պատկանի: Ունենք վարչապետ շտաբի պետ , աշխատակազմի ղեկավար` տեղակալ: Այս շտաբով իշխանությունը հաստատեց, որ այս հանրաքվեն չի վերաբերում սահմանադրությանը, խոսքը վերաբերում է իշխանության վերարտադրմանը», -եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ Ժուռնալիսների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում ասաց, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդին պարտադրել գնալ եւ Սահմանադրությանն այո ասել: Ըստ նրա  հարկավոր է, որ կազմակերպվի Սերժ Սարգսյանի Սահմանադրական մուտիլովկայի շտաբ, հարկավոր է նաեւ  ունենալ ընտրատարածքային հանձնախմբեր:  Ըստ Բարսեղյանի նախորդ ընտրությունների փորձը ցուցյ է տվել, որ բոլոր այն ընտրատեղեմասերում, որտեղ եղել է հսկողություն Սերժ Սարգսյանին չի հաջողվել տոկոս «խփել»:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ բոլորը պետք է ջանքեր  գործադրեն, որպեսզի վերահսկողություն լինի:

Փայլակ Ֆահրադյան