տուն Լուրեր Իշխանավորներն արդեն գիտեն թե ում ձեռքի գործն է դա. պատգամավորըˋ Արտակ Խաչատրյանին...

Իշխանավորներն արդեն գիտեն թե ում ձեռքի գործն է դա. պատգամավորըˋ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողների մասին

92
0

Stepan_Margaryan

Կառավարության բակում հավաքված ակցիայի մասնակիցները շարժվեցին ՀՀ քննչական կոմիտեˋ պահանջելով բացահայտել Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծեի ենթարկվելու դեպքի մանրամասները:

«Մեր պահանջը միակն էˋ անհապաղ բացահայտել հանցագործությունը: Ինչպես կարելի է թույլ տալ, որ, օրը ցերեկով, քաղաքացին առևանգվի իր քաղաքից, այն էլ այն դեպքում, երբ առևանգվողը  հանցագործ չէ, այլ ՀՀ քաղաքացի, ով շահագրգռված է իր ընկերների, մտերիմների վաղվա օրով: Այսօր բոլորիս արժանապատվությունը խոցված է: Ես պահանջում եմ ոստիկանությունից կատարել իր գործը և շուտափույթ բացահայտել խնդիրը: Մեր նյարդերը երկաթից չեն և մենք երկար չենք ուզում սպասել»,-նշեց ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ ինքն ավելի, քան վստահ էˋ իշխանավորներն արդեն գիտեն, թե ում ձեռքի գործն է դա, և եթե հանցագործությունը չբացահայտվի, իրենք կդնեն ոչ մեկ կամ երկու, այլ բազմաթիվ իշխանավորների հրաժարականների հարցը, քանի որ նրանք չեն կարողանում իրենց պաշտոններում ապահովել ժողովրդի շահերի պաշտպանությունը:

 

Վարդուհի Ստեփանյան