Քաղաքական իրավիճակը Հայաստանում բարդ է, կարծում է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Գները բարձրանում են, իսկ պաշտոնյա չինովնիկները բեսպրեդելով են զբաղվում։ Ես ի նկատի ունեմ վերջին բռնությունները։
Կապ չունի ազատամարտիկ է թե` ոչ, երևույթն է տհաճ: Արդեն վարկաբեկված իշխանությունն ավելի է վարկաբեկվում, իսկ եթե իշխանությունը չի կարողանում բացահայտել՝ ուրեմն մատը խառն է:
Տիգրան Կարապետյանը քննադատում է նաև հայհոյանքները, քաղաքականության մեջ դա չպետք է լինի,- ասում է նա:
«Իշխանությանն այսօր անիծում են, որովհետև այս ապրուստը արժանավայել չէ հայ ժողովրդին: Եռյակի ուժին չհավատամ, էլ ինչի՞ն հավատամ: Ես չեմ հավատում, որ ինքը դա անում է հենց այնպես: Նա դա անում է իր անձի համար»,-ընդգծեց Կարապետյանը:
Դեկտեմբերի 10-ի հանրահավաքին իր ելույթ չունենալը Կարապետյանը բացատրում է նրանով, որ լիդերները չէին եկել:
«Դա այն հանրահավաքը չէր, որ պահանջում էր ելույթներ»,- կարծում է նա:
Պետք է մեծ հարցերի շուրջ չլինեն տարբեր կարծիքներ` մատնանշելով եռյակի ներսում հակասությունները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Իսկ իշխանավորին, այսօրվա վիճակով, Տիգրան Կարապետյանն ընդհանրապես համարում է խայտառակություն: